Շրջակա միջավայրի եւ առողջության մասին հիմնական ռիսկերը հիշեցնում ենք Շրջակա միջավայրի համաշխարհային օրը

Շրջակա միջավայրի եւ առողջության մասին հիմնական ռիսկերը հիշեցնում ենք Շրջակա միջավայրի համաշխարհային օրը

ԷկոԼուր

«Մտածիր, կեր, պահպանի»: Սա է 2013թ. Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեման: Այս օրը նշվում է հունիսի 5-ին` սկսած 1972 թվականից: Նախօրեին` հունիսի 4-ին, ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված շրջակա միջավայրի եւ առողջության համար հիմնական ռիսկերին:
Մամուլի ակումբի հյուրերն են «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը եւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի տնօրեն Լիլիկ Սիմոնյանը կխոսեն պարենային անվտանգության, ծանր մետաղներով, սնդիկով պեստիցիդներով աղտոտման ռիսկերի, հանքարդյունաբերության խնդիրների մասին, քաղաքների աղտոտվածության մասին անտառների եւ կանաչ գոտիների ոչնչացման մասին:

Հիշեցնենք, որ Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գնահատականներով 1,3 միլիարդ տոննա պարեն տարեկան ապարդյուն է ծախսվում: Դրա հետ մեկտեղ յուրաքանչյուր աշխարհում ամեն յոթ հոգուց մեկը քաղցած է մնում,իսկ մինչեւ 5 տարեկան ավելի քան 20 հազար երեխա ամեն օր մահանում է սովից:

Հունիս 03, 2013 at 16:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր