ԷկոԼուրը ստեղծում է էկոլոգիական ռիսկերի մոդել

ԷկոԼուրը ստեղծում է էկոլոգիական ռիսկերի մոդել

ԷկոԼուր

Հունիսի 14-ին` ժամը 16:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) տեղի կունենա ԷկոԼուրի էկոլոգիական ռիսկերի նոր մոդելի աշխատանքային քննարկումը: ԷկոԼուրի էկոլոգիական ռիսկերի մոդելը ներկայացնում է Հայաստանի էկոլոգիական թեժ կետերում հողի, ջրի, օդի աղտոտվածության աստիճանը, առողջության համար  ռիսկերը, որոնք ներկայացված են ինչպես տվյալների, այնպես էլ ինֆոգրաֆիկայի տեսքով: Մոդելը գործիք կդառնա բոլոր շահագրգիռ կողմերի` կառավարության, հասարակության, բիզնեսի համար` տարաբնույթ էկոլոգիական իրավիճակներ գնահատելիս: էկոլոգիական ռիսկերի մոդելը կներկայացնեն Ինգա Զարաֆյանը («ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ) եւ Գեւորգ Նազարյանը (Ստանդարտների ազգային ինստիտուտ):

Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս հարցով:

Հունիս 13, 2013 at 18:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր