Պոչամբարի թափոնները Գեղի գետում

Պոչամբարի թափոնները Գեղի գետում

ԷկոԼուր

Համահայկական բնապահպանական ճակատն ահազանգում է, որ Ողջի գետի Գեղի վտակի վերին հոսանքների մոտ՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև, «Լեռ - էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվում  է հանք, որի հարստացուցիչ ֆաբրիկայից ներքև՝ ձորի մեջ, կառուցված է փոքր, անհասկանալի պոչամբար: Գեղի գետի ջուրը որոշակի հատվածում հոսում է պլաստմասե խողովակների մեջ և անցնում է պոչամբարի կողքով, սակայն խողովակները պայթել են, և խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից, խառնվելով թափոնների հետ, թափոնաջրերն այս պահին գնում, լցվում են Գեղի գետ, իսկ արդյունքում՝ Ողջի գետ:

«Նախ հարց է առաջանում՝ ո՞ր նախարարությունը կամ պատկան մարմինն է թույլ տվել, որ նման հզորության գետը դրվի պլաստմասե խողովակների մեջ:

Երկրորդ, եթե տեղացիների փոխանցմամբ` 2013 թ. հունիսի 25-ի երեկոյան տեղի է ունեցել վթար, ինչո՞ւ հանքի աշխատանքները չեն դադարեցվել և ինչո՞ւ են աշխատանքները անարգել շարունակվում:

Ավելին, մեզ հայտնի չէ այն մասին, որ ընկերությունը մինչև այս պահը որևէ ահազանգ է փոխանցել պատկան մարմիններին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ փորձ է արվում հերթական անգամ կոծկել հանքարդյունաբերական ոլորտի հետ կապված խոշոր թերացումները և շրջակա միջավայրին հասցվող վնասը»,- տեղեկացնում է Համահայկական բնապահպանական ճակատը եւ նշում որ ահազանգել են արտակարգ իրավիճակների, ՀՀ Բնապահպանության նախարարություններ եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել  ՀՀ  ոստիկանություն:

Հունիս 27, 2013 at 16:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր