

ԷկոԼուր
Եթե հանքարդյունաբերական ձեռնարկությունների կառուցման գործընթացը չկանգնեցվի, ապա Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը իսպառ կվերանա: Այս մասին օրերս Կապանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանին ահազանգեցին ոլորտի մասնագետները: Ինչպես www.aarhus.am կայքում գրում է Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը, Մեղրի գետի ջրավազանի համայնքների այսօրվա պտղաբուծության բարձր պահանջարկը հանքարդյունաբերության հետևանքով իսպառ կվերանա, քանի որ ծանր մետաղներից զատ գետավազան կլցվի նաև մեծ քանակությամբ արսենիում: «Մեղրին չի կարող արտահանել իր գյուղատնտեսական արտադրանքը ոչ մի երկիր: 20-30 տարի հետո էլ, երբ սպառվեն հանքաարդյունաբերական պաշարները, հանքուղիներից դուրս եկող ծանր մետաղներով և արսենիումով հարուստ ջրերը ընդմիշտ կապականեն այդ զուլալ գետակը, ինչպես դա տեղի ունեցավ Կապանի Կավարտ գետակի հետ, որը մահացած ջուր է և պիտանի չէ ոչ մի բանի համար»,-գրում է Աշոտ Ավագյանը:
Հուլիս 23, 2013 at 12:35
