

ԷկոԼուր
Գազի և էկեկտրականության սակագների կտրուկ բարձրացումները, տրանսպորտի թանկացումը, առաջին անհրաժեշտության մթերքների գների բարձրացումը Հայաստանում բնակչության համընդհանուր աղքատացման պատճառ կդառնան: Բայց կարո՞ղ է աղքատ բնակչությունը պահպանել իր ռեսուրսները: Առաջին հարվածը կհասցվի անտառներին: Այս և այլ սպասվելիք հետևանքների մասին կպատմի ԷկոԼուր մամուլի ակումբի հյուր, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա հուլիսի 26-ին` ժամը 11:00-ին, ԷկոԼուր մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):
Հուլիս 25, 2013 at 13:32
