«Հրաբուխների» խմբեր Հայաստանում

«Հրաբուխների» խմբեր Հայաստանում

ԷկոԼուր

Արդեն 3 տարի է Հայաստանում գործում են «Հրաբուխների» խմբերը: Խմբերը ստեղծվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԳԱԱ ԵԳԻ) Երկրաբանական թանգարանին կից Բնագետ ակումբի նախաձեռնությամբ: «Ինչու՞ «հրաբուխներ», որովհետև մեր լանդշաֆտը ձևավորվել է հրաբուխներից, այսինքն այն լադշաֆտային գոտիականությունը, որ մենք ունենք՝ տափաստանայինից մինչև ալիպիական մարգագաետիններ,  սրանք հրաբուխների հետևանքով են առաջացել: Ես հիմնակետը սրա  վրա դրեցի»,- ասաց ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Երկրաբանական թանգարանի տնօրեն, երկրաբան Գայանե Գրիգորյանը:

Երևանում այժմ գործում են 12 խմբեր: Յուրաքանչյուր խմբում կա 9-15 տարեկան 12 աշակերտ: Խմբեր ձևավորվել են նաև Հայաստանի այլ շրջաններում: Դասընթացների ընթացքում երեխաները տեղեկանում են հրաբուխների մասին, ինչպիսի վնաս են հասցնում մարդկությանը, ինչ օգտակար հանածոներ են առաջանում ժայթքումներից: Նրանց դասավանդվում է աշխարհագրություն, շրջակա միջավայրի ճանաչում և բնօգտագործում, քիմիա, ընդահանուր երկրաբանություն, բնության հուշարձանների ծանոթացում, չորրորդական երկրաբանություն առարկաներ:

«Երեխաները պետք է ավելի շատ ճանաչեն իրենց բնությունը, իրենց հայրենիքը, գնահատեն իրենց ունեցածը: Թանգարանի ներքո մենք կարողանում ենք երեխաներին և մեր հյուրերին ապացուցել, որ մենք ունենք շատ հարուստ ընդերք և մենք ապրում ենք մի շատ յուրահատուկ և հետաքրքիր տեղում, և, բացի այդ, երեխաները հնարավորություն են ստանում իրենց աչքով տեսնել և շոշափել հրաբխային առաջացումները»,- նշեց Գայանե Գրիգորյանը:

 

Լուսանկարները` Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանի

 

Հուլիս 25, 2013 at 15:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր