Գազի գնի բարձրացումը մեծ հարված է մեր անտառների համար

Գազի գնի բարձրացումը մեծ հարված է մեր անտառների համար

ԷկոԼուր

Գազի, էկեկտրականության,  առաջին անհրաժեշտության մթերքների,  տրանսպորտի գների բարձրացումը Հայաստանում բնակչության համընդհանուր աղքատացման պատճառ կդառնան: Նման պայմաններում Հայաստանի բնական ռեսուրսների` հատկապես անտառի պահպանումն անհնարին է: Հուլիսի 26-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Գազի ամենաչնչին բարձրացումը կտեղափոխի ջրի տաքացումը փայտի վրա, ճաշ եփելը փայտի վրա, մի բաժակ սուրճ եփելը փայտի վրա, որ հիմա էլ երբեմն արվում է: Անտառամերձ համայնքներում կտրուկ բարձրանում է գազից հրաժարվելու և անտառների վրա ճնշում գործադրելու` ուզեն, թե չուզեն տարբերակը»,-ասաց Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով` նույնիսկ տուգանքների ենթարկվելու վախը մարդկանց հետ չի պահում ապօրինի ծառահատումներից: «Մենք էքսպերիմենտալ վիճակում ենք: Հիմա ուտում ենք իրար: Նման պայմաններում ինքնապաշտպանական բնազդն ավելի է մեծանում, որը դրսևորվում է մեր ռեսուրսների հաշվին»,- ասաց Հրանուշ Խառատյանը: Մյուս խնդիրն էլ, ըստ բանախոսի, այն է, որ բնական ռեսուրսներից շահույթ է ստանում ընդամենը մարդկանց մի փոքր խումբ, իսկ մեծամասնությունը գնալով էլ ավելի է աղքատանում: Հրանուշ Խառատյանը նշեց, որ երկու տարի առաջ իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անտառամերձ տարածքներում ռեսուրսները տարբեր կերպ են օգտագործվում մարդկանց կողմից:

Հուլիս 26, 2013 at 17:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր