Սնդիկով աղտոտվածություն. խնդիրներ Հայաստանում

Սնդիկով աղտոտվածություն. խնդիրներ Հայաստանում

ԷկոԼուր

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բժիշկ-փորձագետները Հայաստանում` ձեռնարկությունների եւ բուժհաստատությունների հարեւանությամբ հայտնաբերել են սնդիկով աղտոտվածություն: Նրանք մտահոգված են. սնդիկով թունավորվածներն ունենում են ուղեղային եւ նյարդաբանական վնասվածքներ:

Արդյո՞ք Հայաստանը կստորագրի Սնդիկի օգտագործումը սահմանափակող կոնվենցիան, որը հայտնի է որպես Մինամատայի կոնվենցիա: Մինամատան Ճապոնիայում գտնվող քաղաք է, որտեղ 50 տարի առաջ սնդիկով զանգվածային թունավորում է եղել: Մինչ օրս զոհեը չեն կարողանում հասնել արդար վերաբերմունքի եւ փոխհատուցման:

Այս թեմայի շուրջ կբանախոսեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրերը` «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բժիշկ-փորձագետներ Էմմա Անախասյանը եւ Քնարիկ Գրիգորյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա օգոստոսի 15-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

Օգոստոս 14, 2013 at 10:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր