Ինչու՞ են միավորում «Շիկահող» պետական արգելոցը նոր ստեղծված հատուկ պահպանվող տարածքների հետ

Ինչու՞ են միավորում «Շիկահող» պետական արգելոցը նոր ստեղծված հատուկ պահպանվող տարածքների հետ

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ «Շիկահող» պետական արգելոցին վտանգ է սպառնում: Արգելոցը ցանկանում են միավորել պահպանության ցածր կարգավիճակ ունեցող տարածքների` «Արևիկ» ազգային պարկի, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերի հետ` ստեղծելով «Զանգեզուր» կենսոլորտային համալիր: Ի՞նչ է թաքնված համալիրի ստեղծման մասին նախապատրաստվող կառավարական որոշման տակ: Եվրոպական գումարների կենտրոնացումը մի ձեռքում և տեղական համայքներին հեռու պահելը այդ գումարներից, թե՞ արգելոցի կողքին նոր հանքավայրեր բացելը: Այս մասին իրենց մտահոգությունները կհայտնեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրեր «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, Էկոլոգիական հասարարակական  դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա օգոստոսի 28-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

Օգոստոս 27, 2013 at 14:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր