

ԷկոԼուր
Այլընտրանքային տնտեսությունը և աշխատատեղերը` լեռնահանքային արդյունաբերության փոխարեն: Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները, որոնց տարածքների վրա զարգանում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի ենթակառուցվածքը, հիասթափվել են լավ կյանքի վերաբերյալ «Վալեքս գրուպ» ընկերության խոստումներից: Այս մասին վկայում են «Սոցիոսկոպ» ՀԿ-ի սոցիոլոգիական ուսումնասիրությունները: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը իրականացնում է պիլոտային ծրագիր այս գյուղերում «կանաչ տնտեսություն» իրականացնելու համար: Մեղրը, անտառային բարիքները, էկոլոգիապես մաքուր մրգերը կներկայացվեն Թեղուտի անտառի կողքին գտնվող գյուղի շուկայում սեպտեմբերի 7-ին: Սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյուքների, «կանաչ էներգետիկայի» և լեռնահանքային արդյունաբերության շահերի բախման մասին կխոսեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրեր «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամներ Լենա Նազարյանը և Էվելինա Գյուլխադանյանը: Մամուլիս ասուլիսը տեղի կունենա Մամուլի ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):
Սեպտեմբեր 04, 2013 at 13:14
