ԷկոԼուրի «Փոքր ՀԷԿ-երը միջազգային ֆինանսական ինստիտուտների հովանու ներքո» զեկույցի շնորհանդեսը շուտով

ԷկոԼուրի «Փոքր ՀԷԿ-երը միջազգային ֆինանսական ինստիտուտների հովանու ներքո» զեկույցի շնորհանդեսը շուտով

ԷկոԼուր

Շուտով «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի կունենա ԷկոԼուրի «Փոքր ՀԷԿ-երը միջազգային ֆինանսական ինստիտուտների հովանու ներքո» զեկույցի շնորհանդեսը: Զեկույցում ներկայացված են փոքր ՀԷԿ-երի գործունեության հետ  կապված հիմնական խնդիրները. էկոլոգիական թողք, մեկ գետի վրա  մեծ քանակությամբ փոքր ՀԷԿ-երի  շինարարության հետևանքով առաջացող կումուլյատիվ էֆեկտներ, այդ թվում` հատուկ պահպանվող տարածքներում, անտառհատումներ, սողանքներ:

Փոքր ՀԷԿ-երը լուրջ սոցիալական խնդիրների պատճառ են դարձել: Բնակիչները փոքր ՀԷԿ-երից ոչ մի օգուտ չունեն, վատանում է նրանց բնակության միջավայրը և կյանքի որակը: ՓՀԷԿ-երի կառուցման համար նախատեսված հողերի սեփականատերերը պաշտպանված չեն օրենքով: 

Փոքր ՀԷԿ-երը Հայաստանում դարձել են մեծ եկամուտների ոլորտ, որտեղ կենտրոնացված են  բարձրաստիճան պաշտոնյաների շահերը: Փոքր ՀԷԿ-երի միջոցով  Էլեկտրաէներգիա արտադրողների համար  հաստատված  են էլեկտրաէներգիայի գնման համար  բարձր գներ   և  մրցակցության բացակայություն ապահովող երաշխիքներ: Սա շահավետ բիզնես է, որը ոչ մի կապ չունի շրջակա միջավայրի պահպանման հետ, և որի համար ֆինանսական միջոցներ տրամադրում են այնպիսի զարգացման միջազգային ֆինանսական ինստիտուտները, ինչպիսիք են` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, KfW գերմանական զարգացման բանկը: Բնապահպանական փորձաքննությունը, փոքր ՀԷԿ-երի  նախագծերի  վերաբերյալ  եզրակացություն տրամադրելիս, մեծամասամբ խախտում է բնապահպանական   օրենսդրությունը:

Ֆինանսական այս կազմակերպությունների համար փոքր հիդրոէներգետիկան ունի մի շարք առավելություններ: Գլխավոր առավելությունը համաշխարհային էկոլոգիական հովանոցն է` Կիոտոյի արձանագրության և Մաքուր զարգացման մեխանիզմների (ՄԶՄ) տեսքով: 

Նշված խնդիրները զեկույցում ներկայացված են ՓՀԷԿ-երի կոնկրետ օրինակներով, որոնց ազդեցության գոտում ԷկոԼուրը 2012-2013 թթ. ընթացքում անցկացրել է տեղեկատվական մոնիտորինգ:

Սեպտեմբեր 27, 2013 at 12:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր