Հոկտեմեբերի 4-ը կենդանիների Համաշխարհային օրն է

Հոկտեմեբերի 4-ը կենդանիների Համաշխարհային օրն է

ԷկոԼուր

Հոկտեմեբերի 4-ը կենդանիների Համաշխարհային օրն է: Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների կողմից Միջազգային կոնգրեսի ժամանակ: Այդ օրը շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մեջ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:

Հայաստանում կենդանիներն այդքան էլ պաշտպանված չեն: Այս մասին են վկայում նոր հրատարակված Հայաստանի կենդանիների Կարմիր գրքի տվյալները: Եթե 1989թ. հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված էր 99 տեսակի ողնաշարավոր կենդանի, ապա  2010թ. հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է կենդանիների 308 տեսակ` 153-ը` ողնաշարավոր և առաջին անգամ  155-ը` անողնաշար:

Հոկտեմբեր 04, 2013 at 15:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր