

ԷկոԼուր
Հայաստանում հոկտեմբերի 20-26-ը IPEN-ի (կայուն օրգանական աղտոտիչների վերացման միջազգային ցանց) հովանավորությամբ անցկացվում է «Կապարի վնասակար ազդեցության կանխարգելման» միջազգային շաբաթ: «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) հոկտեմբերի 24-ին` ժամը 13:30-ին, տեղի կունենա «Խազեր» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպության կողմից կազմակեպված կլոր սեղան, որի ընթացքում կներկայացավեն Հայաստանում կապարի վնասակար ազդեցության հետ կապված հիմնական խնիդրները: Քննարկմանը ներկյացված հիմնական թեմաներն են` «Բացառենք կապարը ներկերում» (Ամալիա Համբարձումյան «Խազեր»), «Կապարի հիմնական աղտոտման աղբյուրը և ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա» (Քնարիկ Գրիգորյան «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ), «Կապարի և այլ ծանր մետաղների պարունակությունը երեխաների մազերում և մրգերում» (Սեյրան Մինասյան, անկախ փորձագետ):
Քննարկմանը հրավիրված են նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության Պետական տեսչության ներկայացուցիչ:
Հոկտեմբեր 23, 2013 at 15:36
