

ԷկոԼուր
Սոտքի հերթական զոհը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բնակիչ, 4 երեխաների հայր Վ.Ս.-ն խեղդվել է Սոտքի հանքավայրում: Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել նրա թաղման արարողակարգը: Վարդենիսի մեր աղբյուրները հայտնում են, որ մի քանի մարդ մտել են Սոտքի ոսկու հանքավայր և լքված հանքերում պայթեցրել են արդյունաբերական պայթուցիկ, որպեսզի բացեն դեպի ոսկի տանող ճանապարհը: Արտանետումներից նրանք սկսել են խեղդվել: Վ.Ս.-ն նրանց օգնության է հասել և հասցրել է երկուսին դուրս հանել, բայց ինքը թունավորվել է և խեղդվել:
Հիշեցնենք, որ Սոտքի ոսկու հանքավայրը շահագործում է «GeoProMining Gold» ընկերությանը:
Առաջին անգամը չէ, որ տեղի բնակիչները փորձում են Սոտքի լքված տարածքներից ոսկի հանել, բայց այդ մասին հայտնի է դառնում այն ժամանակ, երբ ինչ-որ ողբերգություն է տեղի ունենում: Այս կապակցությամբ հարցեր են առաջանում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների և Բնապահպանության նախարարություններին, որոնք կարգավորում են Հայաստանում հանքարդյունաբերող ընկերությունների հետ պետական հարաբերությունները:
1. Իրականացնու՞մ է արդյոք «GeoProMining Gold» ընկերությունը շահագործված հանքերի և բաց տարածքների հողաբարելավման և վերականգնողական աշխատանքներ, և արտացոլված է դա կոնցեսիոն պայմանագրում կամ այլ փաստաթղթերում,
2. Համապատասխանու՞մ է արդյոք Սոտքի ոսկու հանքավայրի շահագործումը գոյություն ունեցող անվտանգության նորմաներին,
3.Ինչպե՞ս է պետությունը իրականացնում Սոտքի հանքավայրի շահագործման անվտանգության վերահսկողություն: Եթե Սոտքի հանքավայրի շահագորման անվտանգության նորմաները խախտվեն, իսկ շահագործված հանքերը և տարածքները շարունակեն կրել անվտանգության համար բարձր ռիսկեր, ի՞նչ է մտադիր ձեռնարկել Ձեր կառավարած ղեկավարությունը, որպեսզի հետագայում կանխի նման դեպքերը, և ի՞նչ պատասխանատվություն պետք է կրի ընկերությունը:
Հոկտեմբեր 30, 2013 at 17:53
