Սևանի ավազանում գտնվող հանքարդյունաբերական թափոնները գույքագրվել են

Սևանի ավազանում գտնվող հանքարդյունաբերական թափոնները գույքագրվել են

ԷկոԼուր

Պետությունը 8 միլիոն դրամ է ծախսել Սևանա լճի ջրահավաք ավազանում գտնվող հանքարդյունաբերական թափոնների գույքագրման համար: «Սևանա լճի վրա արտադրական թափոնների բացասական ազդեցության գնահատման, կանխատեսման և հետևանքների վերացման միջոցառումների մշակման նպատակով 2011թ. իրականացվել է լճի ջրահավաք ավազանում գտնվող պահուստային, լքված հանքավայրերի և հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրում (թվով 54 հանքավայրեր, այդ թվում` երեք մետաղային հանքավայրեր): Կատարված աշխատանքների ֆինանսական ծախսը կազմել է 8,0 մլն. դրամ»,- նշված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում:

Սեւանի ավազանում շահագործվող ամենախոշոր հանքավայրը Սոտքի ոսկու հանքավայրն է: Այն շահագործում է «GeoProMining Gold» ընկերությունը:

Նոյեմբեր 21, 2013 at 17:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր