ՀՀ բնապահպանության նախարարությունը չի ցանկանում պատասխանատվություն կրել Սոտքի ոսկու հանքավայրում տեղի ունեցած մահվան դեպքի համար

ՀՀ բնապահպանության նախարարությունը չի ցանկանում պատասխանատվություն կրել Սոտքի ոսկու հանքավայրում տեղի ունեցած մահվան դեպքի համար

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար

 պարոն Արամ Հարությունյանին

 

Հարցում

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն բավարարված չէ ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանից` կապված ԷկոԼուրի  հարցմանը Սոտքի ոսկու հանքավայրում հոկտեմբերի 27-ին Վ.Սաղաթելյանի մահվան դեպքի հետ: Հանքավայրը շահագործում է «GeoProMining Gold» ՓԲԸ-ն: 13.11.2013թ-ի N5/12/.1/53616  նամակում ասված է, որ հարցումը վերաբերում է ոչ թե Բնապահպանության նախարարությանը, այլ ուրիշ մարմինների: Հիշեցնենք, որ Սոտքի հանքավայրի շահագործումը պետք է իրականացվի բնապահպանական նորմերին համապատասխան, որի ցանկում մտնում են շահագործած հանքերի հողաբարելավումը և այլ միջոցառումներ, որոնց նպատակն է հանքավայրի բաց և փակ շահագործման հետևանքների նվազեցումը: Դա նախատեսված է «Ընդերքի մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես. հոդված 5-րդ` «Բնակչության անվտանգության, բնության ու  շրջակա միջավայրի անվտանգության ապահովումը», հոդված 64-րդ` «Ընդերքօգտագործման ընթացքում բնության և շրջակա միջավայրի պահպանության պահանջները և պայմանները», հոդված 70-րդ` «Բնապահպանական աշխատանքներ (այդ թվում` հողաբարելավման)», հոդված 72-րդ` «Պետական վերահսկողության խնդիրները  ընդերքի օգտագործման եւ պահպանության վերաբերյալ»:

Հաշվի առնելով այն փաստը, որ հանքավայրում մարդ է մահացել, չի բացառվում, որ բնակչության անվտանգությունը ապահովված չի եղել` կապված այն հանգամանքով, որ շահագործված հանքերը չեն լցվում լցակույտերով, իսկ բնապահպանական միջոցառումների և հողաբարելավումների պլանը չի իրականացվում:  Այս կապակցությամբ խնդրում ենք հաղորդել, երբ են անցկացվել բնապահպանական ստուգումներ` պարզելու  «GeoProMining Gold» ընկերության բնապահպանական միջոցառումների պլանի համապատասխանությունը առկա իրավիճակին եւ հանքաքարի արդյունահանման տեմպերին, և շահագործված հանքերում ինչ ծավալով են իրականացվել հողաբարելավման աշխատանքներ: 

Նոյեմբեր 26, 2013 at 10:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր