2013թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.20մ

2013թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ  Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.20մ

ԷկոԼուր

«Կայունացել է Սևանա լճի մակարդակի բարձրացման միտումը: Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտա­դրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների՝ 2001թ-ից մինչև 2013թ-ի ավարտը Սեւանա լճի մակարդակը պետք է   կազմեր 2.6մ (տարեկան 21.6սմ): Սակայն 2013թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ  Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.20մ, ինչը 2001թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ (1896.34մ) 3.86մ-ով ավելի է և փաստացի 1.26մ-ով գերազանցել է օրենքով նախատեսված լճի մակարդակի բարձրացման տեմպերի (6 տարվա) ցուցանիշը»,- այս մասին դեկտեմբերի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ մասնավորապես զեկուցեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն մշակել է  ««Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որի ընդունմամբ կհաստատվի «Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը» եւ Սեւանա լճից տարեկան առավելագույն 170 միլիոն խմ-ի փոխարեն անորոշ ժամանակով բաց կթողնվի 240 միլիոն խմ ջուր, ինչը բացասաբար կազդի լճի հաշվեկշռի վրա: Ինչպես նշված է «Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրում», «Ծրագրի իրականացման ընթացքում առկա են Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի հնարավոր ռիսկեր»:

Դեկտեմբեր 09, 2013 at 15:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր