

ԷկոԼուր
Ամանորի նախօրեին Երեւանում եւ այլ քաղաքներում շուտով կհայտնվեն եղեւնիներ եւ սոճիներ: Ունե՞նք այս ամանորյա ավանդական ծառերի հատման սահմանափակումներ: Ի՞նչ միջոցներ կձեռնարկվեն կանխարգելելու ծառահատումները: Ավելացե՞լ են անտառհատումների ծավալները՝ կապված սպասվելիք ցրտերի հետ, թե՞ մնում են պլանավորված մակարդակի վրա: Բավարա՞ր է վերահսկողությունը, եւ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում ապօրինի ծառահատումները սահմանափակելու համար: Այս եւ այլ հարցերի շուրջ կխոսի «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենան դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):
Դեկտեմբեր 11, 2013 at 14:23
