Այստեղ կարող եք ծանոթանալ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ամբողջական տեքստին հայերեն տարբերակով

Այստեղ կարող եք ծանոթանալ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ամբողջական տեքստին հայերեն տարբերակով

ԷկոԼուր

Կոչը` «Փրկել Սեւան»-ը արհեստական կերով աղտոտումից, որը նախատեսված է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» իրագործման համար, արդեն իսկ լայն արձագանք է ստացել ոչ միայն էկոլոգիական կազմակերպությունների կողմից:  Կոչին աջակցող Էկոլոգիական հասարակական դաշինքի մեծամասնությանըրմիացել են եւս 15 կազմակերպություններ: Մինչեւ դեկտեմբերի 25-ը նամակը դեռեւս բաց է ստորագրությունների համար, որոնց ամբողջական ցանկը կհրապարակվի:

Սակայն բացի առարկողներից, Համալիր ծրագիրն ունի նաեւ կողմնակիցներ, այդ թվում` ՀՀ նախագահին առընթ Սեւանա լճի հիմնահարցերի հարձնաժողովը: Tert.am-ի հետ զրույցում Հանձնաժողովի անդամներ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը եւ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը ծրագրին «կողմ» են արտահայտվել` պայմանով, որ ուժեղացվի վերահսկողությունը եւ անցկացվի մոնիտորինգ: Դիրքորոշումների ավելի հստակ սահմանման համար մենք տեղադրում ենք ծրագրի ամբողջական տեքստը (19 էջ) հայերեն տարբերակով: Ծրագրին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ`http://www.ecolur.org/files/uploads/pdf/sevanidzknabucaranicragir.pdf: Ռիսկերի բնույթը, որը հասարակությունը ակնկալում է տվյալ ծրագրի իրականացման արդյունքում, շարադրված են նամակի ռուսերեն եւ անգլերեն տարբերակներում:

Դեկտեմբեր 23, 2013 at 17:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր