Ինչպես աշխարհը տոնեց նոր 2014 թվականը (Լուսանկարներ)

Ինչպես աշխարհը տոնեց նոր 2014 թվականը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

2014 թվականը աշխարհի տարբեր ծայրերում նշեցին յուրովի՝ ըստ ավանդույթների և հանգամանքների.  

  • Կիեւում հազարավոր մարդիկ Նոր տարին նշեցին Եվրոմայդանում՝ կեսգիշերին երգելով Ուկրաինայի հիմնը:
  • Ֆիլիպիններում, որտեղ անցած տարին ավարտվեց  ողբերգությամբ («Հայան» թայֆունից հետո), նոր 2014 թվականը նույնպես սկսվեց կորուստներով: Ամանորյա գիշերը Ֆիլիպիններում հրավառությունից եւ հրազենային կրակոցներից երկու մարդ մահացավ, 600-ը  ստացան վնասվածքներ.տուժածների մեծամասնությունը և մահացածները հրավառություն և կրակոցներ արձակելուց չեն պահպանել անվտանգության կանոնները: Ամանորը աղմկոտ դիմավորելը Ֆիլիպինների կաթոլիկ բնակչության ավանդույթներից է: Ըստ տեղի հավատքի՝ բարձր ձայները վախեցնում են չար ոգիներին: 
  •  Մոսկվայի Կարմիր հրապարակում Ամանորյա գիշերը ձեռնարկվել էին  անվտանգության խիստ միջոցներ՝ կապված Վոլգոգրադում մահապարտների երկու պայթյունների հետ:
  •  Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ Ամանորը դիմավորեցին կարմիր հրավառությամբ:
  •  Իսկ Չինական Ուհան քաղաքը հրաժարվեց հրավառությունից, որպեսզի չվատացնի էկոլոգիական վիճակը քաղաքում: 
  • Հրավառության տեսանկյունից այս տարի զարմացրեց Դուբայը՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ: Ըստ կազմակերպիչների, շոուն ձգվել է մինչև 50 կիլոմետր, իսկ հրավառության բարձրությունը հասել է մինչև մեկ կիլոմետր:
  • Այս տարի նույնպես Լոնդոնի բնակիչները հավաքվել էին Թեմզա գետի ափին՝ տոնական հրավառությունը դիտելու համար: Նրանք միմյանց են բաժանել արհեստական ձյուն, կոնֆետներ և մրգեր: 
  • Քեյփթաունում հրավառության ներքո անցկացվել է համերգ՝ նվիրված  Հարավ Աֆրիկյան Հանրապետության  նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հիշատակին, ով վախճանվել էր դեկտեմբերի 5-ին: 
  • Նյու-Յորքում Ամանորը նշեցին Թայմս-սկվեր հրապարակում՝ ավանդույթի համաձայն  երազանքներ պահելով և փուչիկներ երկինք բաց թողնելով: 
  • Մինչ դեռ աշխարհը տոնում է Նոր տարին, Ինդոնեզիայում  անիծում են Ամանորը տոնել արգելողներին: Երբ այստեղ ընդունեցին Նոր տարին նշել արգելելու վերաբերյալ արգելանք, Աչեղ նահանգի կրոնական ոստիկանությունը խուզարկություն անցկացրեց բոլոր այն կրպակներում և խանութներում, որտեղ վաճառվում էին  հրավառության համար օգտագործվող պայթուցիկներ: Տեղի կառավարությունը աջակցեց իսլամական հոգևորականներին, որոնք արգելեցին նշել Ամանորը և Սուրբ ծնունդը: 

Հունվար 02, 2014 at 15:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր