Սեւանա լճի մակարդակի վերաբերյալ ո՞ր պաշտոնյայի տվյալներն են ճիշտ

Սեւանա լճի մակարդակի վերաբերյալ ո՞ր պաշտոնյայի տվյալներն են ճիշտ

ԷկոԼուր

Սեւանա լճի մակարդակը 2012 թ. համեմատությամբ բարձրացել է 5 սմ-ով` կազմելով 1900.16 մ: Այս մասին հունվարի 15-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի են ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է  Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Անդրանիկ Անդրեասյանը նշել է, որ 2013թ-ին Սեւանա լճից օրենքով սահմանված կարգով բաց է թողնվել լրացուցիչ 169.95 մլն խմ, իսկ լիճ է տեղափոխվել 134.58 մլն խմ ջրաքանակ։

Նշենք, որ 2013թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մասնավորապես զեկուցեց, որ Սեւանա լճի մակարդակը 2013թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ կազմել է 1900.20մ:

Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ Սեւանա լճի բալանսը համարվեց բացասական. 2012թ. հունվարի 1-ին Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900,13մ, իսկ 2013թ. հունվարի 1-ին մակարդակն իջել է մինչեւ 1900,10 մ նիշը: Պատճառը 2012թ. Սեւանա լճից օրենքով սահմանված 170  միլիոնից շատ` 317 միլիոն խմ ծավալով ջրի բացթողումն էր:

Հունվար 16, 2014 at 16:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր