Ուշադրություն. ոչնչացման վտանգի առջեւ է հայտնվել Մագելի հայտնի քարանձավը

Ուշադրություն. ոչնչացման վտանգի առջեւ է հայտնվել Մագելի հայտնի քարանձավը

ԷկոԼուր

Ուշադրություն. Վայոց ձորի մարզի Նորավանքի կիրճում գտնվող Մագելի հայտնի քարանձավը հերթական անգամ հայտնվել է լուրջ վտանգի առջեւ: Քարանձավը հանձնվում է վարձակալության զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: Քարանձավը հարուստ է ՀՀ Կարմիր գրքում գրանցված ձեռնաթևավորների (չղջիկների) տեսակներով: Ահազանգը բարձրացրել են գիտնականները և բնապահպանները, որոնք վերջին տարիների ընթացքում փորձում են պահպանել քարանձավը պետական մարմինների և գործիչների անգրագետ գործողություններից եւ զբոսաշրջությունից:

Խնդիրը կներկայացնեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրեր ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը, ձեռքաթևավորների մասնագետ, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանը և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սևակ Բալոյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա հունվարի 22-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում(Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

Հունվար 21, 2014 at 13:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր