

ԷկոԼուր
«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն մտադիր է Մեղրաձորի ոսկու հանքավայրից ոսկի կորզել գրավիտացիոն և ֆլոտացիոն եղանակով: Նախագիծը ներկայացված է բնապահպանական փորձաքննությանը:
Նախագծում մասնավորապես նշված է. «Հարստացուցիչ ֆաբրիկայի հզորությունը կկազմի տարեկան 120 000 տոննա հանքաքար...Տարեկան օգտագործվելու է 712.0 տոննա գրավիխտանյութ եւ 6120.0 տոննա ֆլոտախտանյութ: Պոչերը պահեստավորվելու են Մեղրաձորի հանքի ստորգետնյա դատարկություններում: Պոչերի տարեկան քանակը ըստ պինդ բաղադրիչի կկազմի 113168տ: Ֆաբրիկայի ընդհանուր տարածքը կազմելու է 2.04հա: Ֆաբրիկան աշխատելու է տարեկան 340 օր, օրը 24 ժամ, 3-հերթափոխով: Աշխատելու է 45 մարդ»:
Նշենք, որ Մեղրաձորի ոսկու հանքաքարում ոսկու պարունակությունը կազմում է տոննայում 2.5-3.0 գրամ:
Հիշեցնենք, որ սա Մեղրաձորի ոսկու կորզման ֆաբրիկայի երրորդ նախագիծն է, որը «Մերաձոր Գոլդ» ՍՊԸ-ն ներկայացնում է բնապահպանական փորձաքննության: Առաջին նախագծով ընկերությունը ցանկանում էր ոսկի կորզել ցիանիդի միջոցով, որը հանդիպեց տեղի բնակիչների եւ լայն հասարակայնության դիմադրությանը, եւ բնապահպանության նախարարությունը հետ վերադարձրեց ընկերությանը նախագծային փաստաթղթերը: Երկրորդ նախագծով էլ առաջարկվում էր ոսկի կորզել ոչ պակաս վտանգավոր եւ թունավոր թիոմիզանյութով, որը նույնպես հավանության չի արժանացել:
Փետրվար 03, 2014 at 14:53
