

ԷկոԼուր
«Թեղուտցին այսօր սոված է, մենք հաց չունենք ուտելու, մեզ հաց է պետք»: Այս ելույթը մենք լսեցինք Լոռու մարզի Թեղուտ համայնքում անցկացված հանրային քննարկման ժամանակ՝ կապված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի հետագա փուլերի հետ: Քննարկումը անցկացնում էր «Վալլեքս Գրուպ» ընկերությունը:
«Մենք՝ թեղուտեցիներս, ամեն ինչ շատ լավ հասկանում ենք: Ես շատ լավ եմ հասկանում, թե մեզ հետ ինչ է կատարվելու. մեզ այստեղից քշելու են, բայց սա է մեր այլընտրանքը: Մենք այլընտրանք չունենք, ո՞նց առնենք սովի դեմը, որ սովամահ չլինենք»,- ասում է Թեղուտ համայնքի դպրոցի ուսուցչուհին:
Իր չքնաղ բնությամբ և բնական պաշարներով հայտնի Թեղուտում կա հացի խնդիր: Ինչպե՞ս է ստացվել, որ նման վայրում բնակիչը, գիտակցելով իրավիճակը, «հանձնվում» է հանքարդյունաբերությանը, իսկ արտագաղթի ճանապարհը անվանում` «այլընտրանք»:
Փետրվար 05, 2014 at 12:03




