

Էկոլուր
Փետրվարի 6-ին գործադիրը հաստատեց «Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:
Հայեցակարգի նպատակն է` միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մշակումը, որոնք նպատակաուղղված պետք է լինեն բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կարևորագույն հետևյալ նպատակների իրագործմանը`
1) ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ,
2) հիմնանորոգել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանները և կառուցել նորերը,
3) Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացումը,
4) ապահովել անտառապատման և անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանումը, ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների նվազեցումը, ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը,
5) ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և կատարելագործել դրանց կառավարման մեխանիզմները,
6) մշակել և կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում,
7)ուժեղացնել ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը,
8)ուշադրության կենտրոնում պահել բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը:
Հայեցակարգի խնդիրներն են.
1) Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորմանը առնչվող իրավահարաբերությունների կարգավորումը,
2) բնապահպանական ռազմավարական ծրագրերի (պլանների) իրականացման մոնիտորինգի և գնահատման համակարգի ներդրումը,
3) դրանք մշակողների և իրականացնողների պատաuխանատվության և հաշվետվողականության սահմանումը,
4) ռազմավարական փաuտաթղթերի թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,
5) միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման համակարգի անցման հնարավորությունների բացահայտումը և այդ համակարգի ներդրման ապահովումը:
Որոշման համաձայն` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պետք է 6-ամuյա ժամկետում uահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնի բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագիր:
Հայեցակարգը մշակել է բնապահպանության նախարարությունը` ուսումնասիրելով Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության, Էստոնիայի, Մալթայի, Ղազախստանի Հանրապետության փորձը:
Փետրվար 07, 2014 at 17:07
