

ԷկոԼուր
ՀՀ Սյունիքի մարզում որսահանդակներ կսեղծվեն: Այս մասին նշված է 2014-2017թթ ՀՀ Սյունիքի մարզի բնապահպանական ոլորտի ռազմավարությունների ֆինանսավորման փաստաթղթում: Աղբյուրի համաձայն
2014-2017թթ. Սյունիքի մարզում նախատեսվում է նաեւ`
- օդային և ջրային ավազանի աղտոտվածության քիմիական վերլուծության շրջիկ լաբորատորիայի ձեռքբերում
- «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում և «Խուստուփ» պետական արգելավայրում գիտական ուսումնասիրությունների, անտառատնկման աշխատանքների կատարման ծառայությունների իրականացում
- «Հայաստանի բաց ծրագրի (Շիկահողի ծրագիր)» իրականացում
- բնապահպանական անվտանգության ծրագրերի իրականացում
- «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական վճարներ Սյունիքի մարզի ազդակիր համայքներին:
Փաստաթղթից սակայն պարզ չէ, թե ֆինանսավորումը լինելու է դրամով, դոլլարով, թե եվրոյով: Նշված են միայն թվերը: Ընդհանուր պահանջվող ֆինանսավորումը 4386800,0, որից պետական բյուջեից նախատեսվում է 525600,0, իսկ միջազգային կազմակերպությոնների եւ մասնավոր ներդրողների կողմից ֆինանսավորումը կկազմելու է 3861200,0:
Փետրվար 13, 2014 at 10:40
