Ինչ գումարներից են գիտակցաբար հրաժարվում մեր իշխանությունները

Ինչ գումարներից են գիտակցաբար հրաժարվում մեր իշխանությունները

ԷկոԼուր

2011թ-ին ՀՀ ազգային ժողովը ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, որի դեմ էին հանդես գալիս գրեթե բոլոր էկոլոգիական հասարակական կազմակերպությունները եւ անկախ փորձագետները: Օրենսգիրքը լոբբինգի ենթարկեցին կառավարությունը եւ Համաշխարհային բանկը, որը ֆինանսապես աջակցում է նոր օրենսգրքի մշակմանը: «Ընդերքի մասին» ՀՀ  օրենսգիրքը պատասխանեց այն հարցին, թե թափոնների համար որքան պետք է վճարեն հանքարդյունաբերողները` 0 դրամ: Շահեկան դարձավ շահագործել ոսկու, արծաթի կամ մոլբդենի  ցածր պարունակությամբ նախկինում ոչ խոստումնալից հանքավայրերը: Պատճառներից մեկն այն է, որ միլիոնավոր տոննաների հասնող թունավորող թափոնների` լցակույտերի, դատարկ ապարների, պոչերի համար պետք չէ վճարել: Օրենսգիրքը դրանք անվանել է տեխնածին հանքավայրերի պոչեր, իսկ լցակույտերը` դատարկ ապարներ, չնայած որ դրանք դատարկ են, քանի որ չեն պարունակում  թակարժեք մետաղներ: Այդ ապարներում մնացած խառնուրդները` մկնդեղը, սնդիկը, կապարը, քրոմը, առկա են ամբողջ բաղադրությամբ:

Եվ այժմ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նոր նախագծի քննարկման ժամանակ Համաշխարհային բանկի փորձագետ Ադրիանա Ջորդանովան հայտնել է իր գոհունակությունը «Ընդերքի մասին» Օրենսգրքի ընդունման վերաբերյալ` նշելով, որ նոր օրինագիծը պետք է համապատասխանի այդ օրենսգրքին: Հիշեցնենք, որ ԱՄՆ արդեն բախվել է հանքային թափոններից առաջացած աղտոտվածության խնդրին: Մեջբերում ԱՄՆ շրջակա միջավարի պահպանման գործակալության հաշվետվությունից. « Հանքարդյունաբերության պատճառով Միացյալ նահանգների  Արեւմուտքի վերին հոսանքները աղտոտված են ավելի քան 40 %-ով: Եվ գործակալությունը օրեկան ծախսում է  մոտ 30 000 դոլար միայն Կոլորադոյի  Սումմիտվիլլի հանքավայրի հանքերում դրենաժների վերականգնման համար : Իսկ լքված հանքերի վերականգնումը 32 նահանգներում կարող է կազմել մինչեւ 35 միլիարդ դոլար» (http://water.epa.gov/lawsregs/lawsguidance/cwa/economics/liquidassets/dirtywater.cfm):

Լքված հանքերը շատ հին են: Դրանք շահագործվում էին այն ժամանակ, երբ ԱՄՆ հանքարդյունաբերողները չէին վճարում թափոնների համար: Հիմա հանքարդյունաբերողները վճարում են եւ շահագործման, եւ թափոնների, եւ զբաղեցրած տարածքի ապագա վերականգնողական աշխատանքների համար` ազատելով այդ բեռից իրենց երկրի  հարկատուներին: Իսկ մենք նույնիսկ ընտրություն չունենք, վճարել կամ թունավորվել թափոններից: Քանի որ ոչ մեկ չի պատրաստվում վերականգնել շահագործված հանքավայրերը ո՛չ պետությունը, ո՛չ հանքարդյունաբերողները:

Փետրվար 17, 2014 at 14:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր