

ԷկոԼուր
ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի միջով անցնող Կարճևան գետը լցված է պոչերով: Դրանք դժվար է շփոթել հողի, կավի կամ կենցաղային թափոնների հետ: Պոչը թունավոր է, ծանր հոտ ունի: Կարճևան գետում հայտնված պոչերը թարմ են, նոր լցված, հակառակ դեպքում ձյունը և անձրևները դրանք վաղուց մաքրած կլինեին:
Լուսանկարներում եւ տեսանյութում երեւում է, թե ինչպես են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչերը լցվում Կարճևան գետը և հոսում ուղիղ դեպի Արաքս: Այս ամենը տեղի է ունենում բացահայտ, բոլորի աչքի առջեւ, սակայն, կարծես, ոչ ոքի դա չի անհանգստացնում: Դեռ ոչ մի անգամ մենք ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության հաշվետվություններում չենք տեսել կոմբինատի վրա դրված տուգանք: Պատկան մարմինները լուռ են, իսկ հանքարդյունաբերության պատճառած վնասները շարունակում են ավելանալ՝ թողնելով բնակչությանը թունավոր պոչեր ու թափոններ:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը:
)
Մարտ 12, 2014 at 12:44










