

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնաթողության և նոր նախարար Արամայիս Գրիգորյանի նշանակման հետ կապված մայիսի 6-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) տեղի կունենա մամուլի ասուլիս: Բնապահպանները կհնչեցնեն իրենց գնահատականը պաշտոնաթող եղած նախարարի գործունեության վերաբերյալ և կներկայացնեն պահանջներ նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին:
Մամուլի ասուլիսի բանախոսներն են «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը, «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ, էկո-իրավաբան Արթուր Գրիգորյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:
Մայիս 05, 2014 at 15:45
