

ԷկոԼուր
Մայիսի 22-ին աշխարհը տոնում է Կենսաբազմազանության միջազգային օրը: Հայաստանում Վայրի բույսերի և կենդանիների պահպանմամբ զբաղվում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, որը ստանում է աջակցություն միջազգային հիմնադրամներից: Դրանցից է Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF): Կենսաբազմազանության օրվա նախօրեին «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուր, WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը կխոսի այն մասին, թե ի՞նչ ներդրումներ է կատարել հիմնադրամը, ինչպիսի՞ արդյունքներ են ստացվել երկարաժամկետ համագործակցության արդյունքում, հաջողվե՞լ է արդյոք պահպանել այն, ինչ մենք ունենք, թե՞ կան էական կորուստներ: Մամուլի ասուլիսը տեղի կունենա մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):
Մայիս 20, 2014 at 16:10
