

ԷկոԼուր
Հայաստանում անսովոր շոգ ու չոր եղանակը երկարում է: Ջուր չկա, գետերը չորանում են: Ինչո՞վ կփոխարինվի այս երկար ջերմային ալիքը: Աշխարհն արդեն իսկ ֆիքսում է գլոբալ անոմալիաներ: Ըստ ԱՄՆ-ի Ազգային տիեզերական գործակալության (NASA)` 2014թ-ի օգոստոսը դարձավ վերջին 130 տարիների ընթացքում ամենաշոգ ամիսը (սկսած 1881թ-ից): Իսկ ռուսական գործակալությունները տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ին Չելյաբինսկում անսպասելի շուտ ձյուն է եկել:
Արդյո՞ք Հայաստանում գրանցվել են եղանակային անոմալիաներ, կարելի՞ է ասել, որ գլոբալ տաքացման աղետալի հետեւանքներն արդեն իսկ մեր իրականությունն են: Ինչո՞ւ ջուր չկա, փոքրածավալ տեղումների՞ պատճառով, թե՞…
Այս կապակցությամբ մեկնաբանություններ եւ կանխատեսումներ կներկայացնեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրերը` Հայաստանում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին` ժամը 12:00-ին, Հանրապետության 49 հասցեում (Եվրոպա հյուրանոցի դիմաց, մուտքը բակի կողմից, կոնտակտային հեռ. +374 91 92 12 64):
Սեպտեմբեր 18, 2014 at 14:26