Ինչ անել, որ «և՛ ոչխարները կենդանի մնան, և՛ գայլերը կուշտ լինեն». մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

Ինչ անել, որ «և՛ ոչխարները կենդանի մնան, և՛ գայլերը կուշտ լինեն». մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

ԷկոԼուր

Արդեն երրորդ տարին է, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է գայլերի սպանդը նաեւ ֆինանսապես` ուշադրություն դարձնելով այն անվիճելի փաստի վրա, որ գայլերը հարձակվում են տնային կենդանիների վրա եւ մեծ վնաս են հասցնում գյուղացիներին:

Արդեն երրորդ տարին է, որ բնության պաշտպանները հանդես են գալիս կառավարության որոշման դեմ, կարծում են, որ դրանով իրավիճակը չի լավանա, այլ կդառնա ավելի վատ:

Ի՞նչ է կատարվում իրականում: Ինչո՞վ է վտանգավոր կառավարության այս որոշումը: Հնարավո՞ր է արդյոք իրականության մեջ ի կատար ածել «և՛ ոչխարները կենդանի մնան, և՛ գայլերը կուշտ լինեն» ժողովրդական ասացվածքը: Ի՞նչ է արվել եւ դեռ ի՞նչ է արվելու, որ կառավարությունը լսի ակտիվիստների ձայնը: Այս եւ այլ հարցերին կպատասխանեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրեր «Փրկենք գայլերին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչ Կարինե Փանոսյանը, կենդանապաշտպան, Մեծ Բրիտանիայի «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ներկայացուցիչ Նարե Արամյանը, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

Հոկտեմբեր 21, 2014 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր