

ԷկոԼուր
Նոյեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է հերթական ծառատունկին: Արդյո՞ք քաղաքապետարանի այս միջոցառումները տալիս են դրական արդյունք, թե` ոչ, ի՞նչ վիճակում են Երեւանի կանաչ գոտիները, ի՞նչ է մնացել Երեւանի կանաչ գոտիներից եւ ի՞նչ խնդիրներ են առաջացել Երեւանի կանաչ գոտիների նվազման արդյունքում: Այս հարցերին կպատասխանեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրեր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանը եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Ծրագրի համակարգող Լենա Նազարյանը:
Մամուլի ասուլիսը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):
Նոյեմբեր 05, 2014 at 14:59
