

ԷկոԼուր
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ընթացքում հասարակայնությունը հայտարարում է նոր խախտումների մասին, որոնք հիմք են հանդիսացել դատական հայցի համար։ Առաջին անգամ Թեղուտի ծրագրի իրականացման ընթացքում կատարված խախտումների մասին հայցը ընդունվել է դատական ատյանում դիտարկման։
Սույն թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ), փաստաբան Հայկ Ալումյանը, «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը եւ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը կներկայացնեն խախտումների մասին վկայող ապացույցներ, ինչպես նաեւ կպատմեն դատական գործընթացի եւ իրենց հետագա քայլերի մասին։
Մամուլի ասուլիսը կուղեկցվի խախտումների քարտեզի եւ Թեղուտի մասին նոր ֆիլմից կադրերի ցուցադրությամբ։
Հուլիս 14, 2015 at 12:28