Ինչո՞ւ են Սահմանադրության նախագծից հանել առողջության եւ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

Ինչո՞ւ են Սահմանադրության նախագծից հանել առողջության եւ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

ԷկոԼուր

Ինչո՞ւ են ՀՀ Սահմանադրության նախագծից հանել առողջության եւ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Ինչո՞վ են մտադիր փոխել Սահմանադրության 33.2 հոդվածը եւ ինչո՞վ է դա սպառնում: Ի՞նչ է առաջարկում քաղաքացիական հասարակությունը որպես սահմանադրական բարեփոխում: Այս եւ այլ հարցերի կպատասխանեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրերը` «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը եւ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին` ժամը 10:30-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

Հոկտեմբեր 08, 2015 at 13:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր