Սևանա լճի մակարդակը սկսեց իջնել

Սևանա լճի մակարդակը սկսեց իջնել

Սևանա լճի մակարդակը սկսել է իջնել: Այս տարի լճի մակարդակը տեղումների, մակերևութային և ստորգետնյա ջրհոսքերի, ինչպես նաև Արփա-Սևան թունելով ջրի ներհոսքի հաշվին (Տարեսկզբից մինչ օրս Արփա-Սևան թունելով լիճ է ներհոսել 146.968 միլիոն խմ ջուր) բարձրացավ 1900.43 մ-ից մինչև 1900.84մ: Այս մակարդակը պահպանվեց հունիսի 22-ից մինչև հուլիսի 1-ը: Այնուհետև, հուլիսի 2-ից սկսած լճի մակարդակը սկսեց իջնել: Հուլիսի 6-ի դրությամբ լճի մակարդակը 1900.82 մ է և ընդամենը 1 սմ-ով է բարձր նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:

Լճի մակարդակի իջնելը պայմանավորված է գոլորշիացմամբ, ամռան սեզոնին գետային հոսքի նվազմամբ և լճից իրականացվող ջրառով: ՀՀ կառավարությունը 2020թ-ին լճից Արարատյան դաշտի ոռոգման համար ջրառի չափը սահմանեց 170 միլիոն խմ, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն չափաքանակն է: Հունիսի 7-ից մինչ օրս Սևանա լճից բաց է թողնվել 47.807 միլիոն խմ ջուր:

Հիշեցնենք, որ այս տարի Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ՀՀ կառավարությունը հայտարարել է սակավաջրություն: 

 

Հուլիս 06, 2020 at 18:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր