

Պանորամա
Սևանա լճի ջրի մակարդակը բավականին ակտիվ բարձրանում է, ինչը դժվարեցնում է մի շարք աշխատանքների ու որոշ միջոցառումների իրականացումը: Այս մասին այսօր Ազգային Ժողովում հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:
Նրա խոսքերով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել է ավելի քան 60 սանտիմետրով:
Ըստ նրա, եթե լուրջ միջոցառումներ չձեռնարկվեն, այն էլ տեղատարափ անձրևների առկայության պարագայում, այդ աշխատանքները, ինչպես նաև մերձափնյա մաքրման միջոցառումները, ավելի կդժվարանան. «Ասֆալտապատման խնդիր է առաջացել, քանի որ ընդամենը 15 օրվա ընթացքում ճանապարհներ են անցել ջրի տակ, ինչպես նաև անտառներ են մնում ճահիճների տակ»,- ահազանգեց մարզպետը և հավելեց, որ կառավարությունը գլոբալ միջոցառումներ պետք է ձեռնարկի և այդ նպատակով մեկ շաբաթ առաջ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն արդեն այցելել է մարզ:
Մայիս 25, 2010 at 08:44
