

ԷկոԼուր
2018 թ-ի ընթացքում սեպտեմբերի 10-ի դրությամբ Սևանա լճից արդեն բաց է թողնվել 193.033 միլիոն խմ ջուր, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունը:
Սևանա լճի մակարդակը, ինչպես նախորդ տարի այս օրը, կազմում է 1900.61 մ:
Նշենք, որ այս տարվա ընթացքում Սևանա լճից նախատեսված է բաց թողնել 210 միլիոն խմ ջուր՝ 40 միլիոն խմ-ով ավելի օրենքով նախատեսված չափաքանակից: Վերջին տասնամյակում սա 5-րդ անգամն է, երբ Սևանից հավելյալ ջրառ է իրականացվում:
Սեպտեմբեր 10, 2018 at 16:41
