ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 66 ՍՄ-ՈՎ

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 66 ՍՄ-ՈՎ

Մարետա Մակարյան, Ազգ

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 66 սմ-ով եւ հասել 1899 մ 91 սմ բարձրության։ Կառավարության նիստում երեկ հաստատվեց 2010-ի համար Սեւանա լճից 1445 միլիոն խմ ջուր բաց թողնելու որոշումը, այն նախորդ տարվա ցուցանիշիցՙ 170 միլիոն խմ-ով պակաս է եւ ըստ մասնագետների, հնարավոր է, որ ավելի քիչ ջուր բաց թողնվի, որը կախված կլինի եղանակներից։ Նշենք, որ 1926-1940 թթ. Սեւանա լճի ջրի մակարդակը եղել է 1916 սմ։

Հունիս 08, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր