Հայոց Աշխարհ
Հայաստանի կառավարության եւ Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջեւ կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում օգոստոսից կսկսվեն Սեւանա լիճ ջուր տեղափոխող 48 կմ երկարությամբ «Արփա-Սեւան» հիդրոկառուցվածքային թունելի վերանորոգման աշխատանքները:
Շինաշխատանքները կավարտվեն մինչեւ 2017 թվականը: Նախօրոք կնքված պայմանագրի համաձայն՝ շինարարական ընդմիջումների ընթացքում, թունելով դեպի Սեւանա լիճ կտեղափոխվի նախատեսված քանակությամբ ջուր:
Հունիս 10, 2010
