Հայոց Աշխարհ
Հունիսի առաջին տասնօրյակում շարունակվել է Սեւանա լճի մակարդակի կտրուկ բարձրացումը:
Ի տարբերություն 2009թ., երբ լճից այս օրերին արդեն սկսվել էին ջրբացթողումները ոռոգման նպատակներով, այս տարի՝ հունիսի 9-ի դրությամբ, դեռեւս ջրբացթողումներ չեն կատարվում, իսկ վարար գետերն ու վերջին երեք օրերին տեղացած անձրեւները շարունակում են ավելացնել Սեւանի ջրային պաշարները:
2010 թվականի հունիսի 9-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1899,96 մետր բարձրության վրա, ինչը 68 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս տարվա մայիսի 9-ից մինչեւ հունիսի 9-ը լճի մակարդակը բարձրացել է 24 սանտիմետրով:
Հաստատապես կարելի է ասել, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Սեւանը ծովի մակարդակից կգտնվի արդեն 1900 եւ ավելի մետր բարձրության վրա: Սեւանի ներկայիս մակարդակն արդեն գերազանցել է 1963 թվականի նիշը՝ 1889,78 մետրը:
Հունիս 17, 2010
