ՍԵՎԱՆԻ ՍՏՈՐՋՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՑ 3Օ-Ը

ՍԵՎԱՆԻ ՍՏՈՐՋՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՑ 3Օ-Ը

Aysor.am

Սևանա լճի ստորջրյա տարածքի գիտահետազոտական առաքելությունը կիրականացվի 2010թ.-ի հունիսի 21-ից 30-ը ընկած ժամանակահատվածում: Ֆրանս-հայկական այս առաքելությունը կիրականացվի ծրագրի երկու հեղինակների՝ Կլոդ Թուլումջյանի (նախաձեռնող) և Ստեֆան Կոջայանի (օգնական) կողմից, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից հետազոտական կենտրոնների և պետական մարմինների հետ համագործակցությամբ, որոնք աշխատում են Սևանա լճին առնչվող հարցերի շուրջ:

Ինչպես հայտնում են առաքելության ներկայացուցիչները, ստորջրյա այս ուսումնասիրությունների նպատակն է՝ գիտնականների համար ձեռք բերել մնուշներ (ջուր, գազ, նստվածքներ, տիղմ), տեսաֆիլմեր և լուսանկարներ, իրականացնել ֆաունայի հաշվառումներ (ձկներ, խեցգետիններ) և ֆլորայի նկարագրություն, ձեռք բերել տեղագրական տվյալներ, որոնք կարող են ծառայել ստորջրյա հնագիտական պեղումների կամ երկրաբանական ուսումնասիրությունների համար, բացահայտել ստորջրյա քարանձավներ, իրականացնել հոսանքների չափումներ և այլն:

Ծրագիրը կապված է հետևալ բնագավառների հետ՝ հիդրոերկրաբանություն և ձկնաբուծություն, երկրաբանական գիտություններ, էկոլոգիական և նոոսֆերային ուսումնասիրություններ, հնագիտություն և ազգագրություն, քարանձավագիտություն և պատմություն, և համագործակցում է « Այաս » ծովային հետազոտությունների ակումբի հետ՝ Կարեն Բալայանի ղեկավարությամբ:

Բոլոր այս տարրերի ամբողջությունը հետազոտումների նպատակով կտրամադրվեն հայ գիտնականներին, որոնց արդյունքները անմիջականորեն կապված են այս քաղցրահամ ջրի պահեստի էկոլոգիական հավասարակշռության հետ, որն ունի այդպիսի ռազմավարական կարևորություն և տարածքային նշանակություն:

Բացի այդ, ձեռք բերված տեղեկությունները հնարավորություն կտան բարելավել Սևանա լճի վերաբերյալ տեղի բնակիչների տեղեկացվածությունը՝ համապատասխանացված հաղորդումների և ծանուցումների միջոցով:

Հունիս 17, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր