ՍԵՎԱՆՆ` ԻՆՔՆ Է ԼՈՒԾՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ

ՍԵՎԱՆՆ` ԻՆՔՆ Է ԼՈՒԾՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ

ԷկոԼուր

Տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները չեն կարողանում լուծել Սեւանա լճի ափամերձ տարածքների ապօրինի շինությունների հարցը: Ավելին, Սեւանի ափին առանձնատներ, հանգստյան տներ ունեցող օլիգարխները Ազգային Ժողովում որոշում էին ընդունում Սեւանի մակարդակն իջեցնել` իբրեւ ոռոգման նպատակով: Սակայն իրականում փորձում էին փրկել իրենց կապիտալ շինությունները: Այսօր լիճն ինքն է լուծում այդ խնդիրը: «ԷկոԼուր»-ի հերթական մոնիտորինգի ժամանակ մենք տեսանք, որ ջուրը հասել է ափամերձ գեղեցիկ շինություններին, լցվում է տները: (Տես ֆոտոռեպորտաժը): Տեղին է ասել, որ այդ շինությունների համար ծախսված հսկայական գումարներն այսօր ջուրն են ընկնում:

Հիշեցնենք, որ Սեւանի ափին կառուցված 1216 շինություն ապօրինի է: Իսկ փոխհատուցում կարող են ստանալ միայն օրինական շինությունների տերերը: Այդ շինությունների կադաստրային արժեքը արդեն գնահատված է եւ Ըստ ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի՝ կազմում է 2,5 միլիարդ դրամ:

Հուլիս 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր