

Հայոց Աշխարհ
Այս տարվա հունիսի 11-ից ոռոգման նպատակներով Սեւանա լճից իրականացվող ջրբացթողումների հետեւանքով լճի մակարդակն այս տարվա առավելագույն նիշից` 1900,04 մետրից սկսել է իջնել: Ընդ որում` նվազեցման միտումը սկսվել է ոչ թե ջրբացթողնման առաջին օրերին, այլ միայն հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում:
Հուլիսի 5-22-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը նվազել է երեք սանտիմետրով` ծովի մակարդակից գտնվելով արդեն 1900,01 մետր բարձրության վրա, ինչը դեռեւս 63 սանտիմետրով ավել է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Հուլիս 26, 2010
