

ԷկոԼուր
Տարեվերջին ունենալով 1900.43 մ մակարդակ՝ 2019թ-ը Սևանա լիճը փակեց դրական հաշվեկշռով՝ 4 սանտիմետրով բարձր լինելով նախորդ տարվա ցուցանիշներից: Չնայած լճի մակարդակի բարձրացմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին՝ այս ցուցանիշով անգամ լճի մակարդակը ցածր է 2016թ-ի ցուցանիշից: 2016թ-ին լիճն ունեցել է 1900.46 մ մակարդակ:
2019թ-ին լճի դրական հաշվեկշռին նպաստեց օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից պակաս՝ մինչև 143,857 մլն խմ ջուր վերցնելը և Արփա-Սևան թունելով Սևանա լիճ շուրջ 159 միլիոն խմ ջուր տեղափոխելը:
Ըստ Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանի՝ 2020թ-ին նախատեսվում է Արփա-Սևան թունելով Սևանա լիճ տեղափոխել 160-180 մլն խմ ջրաքանակ: 2020 թ.` առաջին անգամ հունվարի 17-ին, գործարկվել է Արփա-Սևան թունելը: Նախատեսվում է թունելի թողունակությունը մինչ այսօր եղած առավելագույն 19 խմ/վրկ-ից հասցնել 20-21 խմ/վրկ-ի:

Հարություն Գուլյանի կողմից հրապարակված տեսանյութը՝
Հունվար 20, 2020 at 15:05
