

ԱրմԻնֆո
Որպեսզի արդարացնեն Արգիճի գետի հունի փոխելը, ՀՀ բնապահպանության նախարարությունը կրճատում է Գեղարքունիքի մարզի 5 համայնքների ոռոգման տարածքի տվյալները:
«Նախարարությանն առընթեր ձեւավորված հանձնաժողովը պնդում է, որ հողերի տարածքը կազմում է 2714հա, այն դեպքում երբ Օրհուս կենտրոնի տվյալներով այն 6850 հա է»,- հայտնեց Պայծառ Աղաբաբյանը:
… հրաշքի նման փաստաթղթերում նշված Աղնջաձորի տարածքը ավելացել է 200 հա-ով:
«Սկզբում խոսում էին 71 հա-ի մասին, այժմ հայտնի չէ որտեղից այդ թվի առջեւում հայտնվել է 2»,- ասաց նա: Պայծառ Աղաբաբյանը նշեց, որ, չնայած պաշտոնական հայտարարություններին, Արգիճիի սկանդալի հետաքննության համար Բնապահպանության նախարարության ձեւավորած հանձնաժողովում ներառված չեն ոչ Գեղարքունիքի մարզի նշված 5 համայնքի բնակիչները, ոչ էկոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչները: «Մեզ փորձում են համոզել նրանում, որ հանձնաժողովը Սեւանում ուսումնասիրություններ է կատարում: Մենք շուրջօրյա հերթապահում ենք ՀԷԿ-ի կառուցման վայրում եւ դեռ ոչ մի անգամ չեն տեսել հանձնաժողովի թեկուզ մեկ ներկայացուցչի»,- հայտարարեց նա:
Օգոստոս 02, 2010
