

Սեպտեմբերի 6-ին սկսվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանա լճի ափին գտնվող առանձնատան ապամոնտաժման աշխատանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ջրային կոմիտե»-ի աշխատակից Սասուն Միրոյանը։
«Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ ծովի մակերևույթից մինչև 1903մ նիշերի բոլոր շենք-շինությունները կապամոնտաժվեն։
Ներկա պահին ապամոնտաժվում են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան այն հատվածները, որոնք գտնվում են նշված նիշից ներքև»,- գրել է նա:
Լուսանկարը՝ Սասուն Միրոյանի ֆեյսբուքյան էջից
Սեպտեմբեր 07, 2020 at 13:47