Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանա լճի ափին գտնվող առանձատունն ապամոնտաժվում է

Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանա լճի ափին գտնվող առանձատունն ապամոնտաժվում է
Սեպտեմբերի 6-ին սկսվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանա լճի ափին գտնվող առանձնատան ապամոնտաժման աշխատանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ջրային կոմիտե»-ի աշխատակից Սասուն Միրոյանը։

«Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ ծովի մակերևույթից մինչև 1903մ նիշերի բոլոր շենք-շինությունները կապամոնտաժվեն։

Ներկա պահին ապամոնտաժվում են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան այն հատվածները, որոնք գտնվում են նշված նիշից ներքև»,- գրել է նա:

Լուսանկարը՝ Սասուն Միրոյանի ֆեյսբուքյան էջից

Սեպտեմբեր 07, 2020 at 13:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր