«Սևան» ազգային պարկի պահնորդների կողմից մանրաձկան գողություն է կանխվել

«Սևան» ազգային պարկի պահնորդների կողմից մանրաձկան գողություն է կանխվել
«Սևան» ազգային պարկի պահնորդական հատուկ ջոկատը կանխել է իշխանի գեղարքունի տեսակի մանրաձկան որսագողությունը։

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր էր բաց թողել շուրջ 280 հազար հատ իշխանի գեղարքունի տեսակի մանրաձուկ։ Որսագողերը Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ ցանցերի միջոցով փորձել էին գողանալ գետ բաց թողնված՝ միջինում 7 գրամ քաշով մանրաձկան զգալի քանակ։ Պահնորդները, սակայն, հայտնաբերել էին ցանցավանդակը և բաց թողել դրանում կուտակված մանրաձուկը։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ ՇՄ նախարարության հաղորդագրության, ցանցավանդակը տեղակայված է եղել Կարճաղբյուրի ստորին հատվածներում՝ գետի ողջ լայնությամբ։

Դեպքի առթիվ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն»։

 



Սեպտեմբեր 07, 2020 at 13:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր