Սիգի ապօրինի վաճառք Արարատի մարզում

Սիգի ապօրինի վաճառք Արարատի մարզում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցները Մասիս, Արտաշատ, Վեդի և Արարատ քաղաքներում իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերել են 40 հատ, ընդհանուր 20 կգ քաշով սիգ տեսակի ձուկ: Ձկներն առգրավվել են և հանձնվել Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
 
Սիգի վաճառքն իրականացվել է Սևանա լճում սիգ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածում (2020թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թ. հունվարի 20-ը ներառյալ), որի ընթացքում արգելվում է սիգի արդյունագործական որսը:
 
Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
 

Հունվար 18, 2021 at 17:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր